Աշուն 2018

Դրսում ` ցուրտ ու ձմեռնամուտ,ներսում `ջերմութ
յուն ու սեր,գույների շքեղ ,ներդաշնակ համադրություն ու բարություն,անսահմաաան
բուրություն.հմայիչ աշունը հրաշք է պատմում խոհեմ ,քնքուշ,հեզահամբույր ռուսերենի ուսուցչուհու`Ալբինա Սարկիսյանի, և արևաշող,քաղցրածոր մանուկների խոսքով ու ժպիտով…

Մկրտիչ Սանասարյան — 200

Ցերեկույթ`
<<Բարերար — գործարարի կյանքն ու հայրենանվեր գործունեությունը>>խորագրով:
Շարադրությունների մրցույթ`
1<<Եթե ես կախարդական փայտիկ ունենայի>>,
2<<Եթե ես մեծահարուստ լինեի>>,
3<<Գործն է անմահ…>> վերնագրերով` տարրական,հիմնական և միջնակարգ օղակներում:
Հաղթեցին լավագույնները

:

Հովհաննես Թումանյան

Ամփոփիչ բաց դաս 11-րդ դասարանում,թեման` <<Հովհաննես Թումանյան>>

Թևածում էր Թումանյանի շունչը,<<Անմահ լոռեցու>> բացառիկ հայրենասիրությունը: Արժևորվեց <<Թումանյան- անհատը,բանաստեղծը,հասարակական գործիչը,հանճարը>>:Աշակերտները ապրեցին` մեզ ապրեցնելով<<աչքի բիբի պես պարզ,աչքի բիբի պես բարդ >> թումանյանական ևս մեկ ան մոռաց դասաժամ:
Խորին շնորհակալություն մեր բազմաշնորհ ու անփոխարինելի ուսուցչուհի ժաննա Մարգարյանին

<<Սքանչելի բան է երկինքը,բայց ով է գլուխը վեր բարձրացնում…>>  Հովհ.Թումանյան